Երեկ սոցիալական հարթակներում բուռն քննարկումների առարկա դարձավ երգահան Ավետ Բարսեղյանի և երգիչ Ռազմիկ Ամյանի երգը և տեսահոլովակը՝ նվիրված 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 65-րդ ամյակին։ Այսօր Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է՝ «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի։ Հ․Գ Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։

Վաստակավոր արտիստի կոչման շնորհվելու գործընթացի և առաջացած քննարկումների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

- Ըստ Ձեզ, այդ արարողակարգում կա՞ն խնդիրներ։ Կա՞ն մարդիկ, ովքեր արժանի չեն եղել, բայց ստացել են վաստակավորի կոչումը։

- Եթե ուշադիր լինենք՝ այս խնդիրը տարիներով քննարկվել է: Վաստակավոր արտիստի կոչումը շռայլորեն նվիրում էին ցանկացած պատահածի, և այդ «ցակացած պատահածը» առանց որևէ վաստակ ունենալու՝ դառնում էր վաստակավոր արտիստ։ Շատ օրինակներ կան, երբ հայրենանվեր գործ արած մարդկանց փոխարեն այդ կոչումն ունեն երկու երգ երգած մարդիկ։ Հիմնականում վաստակավոր են դարձել, այսպես ասած, Սերժ Սարգսյանի կնոջ սիրելիները։ Այսպես ամբողջ մշակութային ոլորտը աղտոտվեց։ Ինձ համար կա մի մոտեցում, որ վաստակավոր արտիստի կոչումը այն բարձր կոչումն է, որը տվյալ անձն իսկապես պետք է վաստակի, և այդ վաստակը երբևէ չպետք է քննարկվի հասարակության կողմից։ Վերջին տարիներին վաստակավոր են դարձել՝ Դիանա Գրիգորյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, իսկ Հայրիկ Մուրադյանը՝ մեր երկրում լինելով անփոխարինելի անձ, չի ունեցել այդ պատվավոր կոչումները։

Այսօր այդ խնդիրը չկա, որովհետև 2018-ից սկսած խիստ վերահսկողություն է սահմանվել կոչումների տրամադրվելու առումով, բայց հիմա էլ կա ծայրահեղական այլ մոտեցում, որ մարդկանց աշխատանքը չի գնահատվում և մեծ աշխատանք կատարած մարդիկ լուսանցքից դուրս են մնում, դրա համար պետք է հստակեցվի կանոնակարգ և այն մարդիկ, ովքեր իրապես ունեն վաստակ և չեն եղել Ռիտա Սարգսյանի սիրելին, պետք է ստանան այդ կոչումը։ Այս մարդկանց համեմատել անճաշակ երաժշտություն տարածող երգիչների հետ և անգամ կոչումներ տալ վերջիններիս, ըստ իս՝ անընդունելի է։

-Ունե՞ք ռազմավարություն, թե ինչպես է այս հարցը լուծվելու։ Որևէ քննարկում եղե՞լ է այս թեմայի շուրջ, հնարավո՞ր է, կոչումները հետ կանչվեն:

-Քննարկումներ միգուցե եղել են, բայց ես չեմ մասնակցել։ Իմ կարծիքով՝ հետ կանչելը մի փոքր սխալ կլինի, որովհետև այդ կոչումը ոչ թե պետք է թղթի վրա լինի, այլ ժողովուրդն արդեն իր վերաբերմունքով ցույց է տվել, թե ով է իրապես վաստակավորը։ Կարծում եմ՝ պետք է հստակ մեխանիզմներ, կատեգորիաներ, չափորոշիչներ մշակվեն։ Ճիշտ հանձնաժողովներ են պետք՝ ռոտացիոն հանձնաժողով՝ հաշվի առնվի հասարակության կարծիքը։

-Քննարկումները կրկին արթնացան, երբ հրապարակվեց Ռազմիկ Ամյանի երգը Սերժ Սարգսյանի մասին։ Պատճառը անձե՞րի մեջ է։

-Քննարկումներ միշտ են եղել։ Մեծ աղմուկ են բարձրացրել Դիանա Գրիգորյանի, Արմենչիկի և այլ մարդկանց կոչում տալը։ Ես անձամբ երգը չեմ լսել, չգիտեմ ում կամ ինչի մասին է։ Միգուցե, դա առիթ դարձավ, որ թեման ակտիվանա, բայց նախարարության դիրքորոշումը միշտ եղել է։ Շատ շատերը երեկ այնպես էին շնորհավորել նախկին նախագահին, կարծես նրա պաշտոնը հավերժ է։ Իրենք չեն ուզում ընկալել կատարված փոփոխությունները, պետք է իրականության հետ հաշտ նստեն։ Կարծում եմ՝ այս բաց արտահայտման պատճառը այդ երգն էր, բայց թե ինչ բովանդակություն ունի, չգիտեմ ։

-Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց վաստակավոր արտիստի կոչում ստանան այս իշխանությանը փառաբանող երգիչները։

-Եթե ես գնահատեմ այսօրվա իրականության մեջ, ապա կբացառեմ։ Ավելին՝ ինքս էլ ջանքեր կգործադրեմ, որ բացառվեն նման դեպքերը։ Ոչ թե պետք է կոչում ստանան փառաբանելով, այլ պետք է արժանի լինեն, վեր հանեն և փառաբանեն իրենց երկիրը, ստեղծեն, արարեն, որ վաստակեն այն։ Ոչ թե փառաբանեն որևէ իշխանավորի, որովհետև այդ պահին իրենք կկորցնեն իրենց ստեղծարարությունը և այդ պահին իրենք կդառնան ոչ թե արարող, այլ «օճառվող»։ Ես գտնում եմ, որ մեր ժամանակներում նման բան չի լինի։ Այդ արժեքները մեզ համար առաջնահերթություն չեն։

Ասպրամ Փարսադանյան