ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 7-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որը հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:23-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են ննջասենյակի պատուհանը (մոտ 3 քմ), մեկ զգեստապահարան և մեկ մահճակալ՝ մասամբ: