«Արարատ-Արմենիա»-ն սկսեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։ Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Պատասխան խաղը հուլիսի 17-ին կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա»-ում։ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ զույգի հաղթողը կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ։