Մշտական տխրությունը թունավորում է օդը

Դեռեւս 100 տարի առաջ «մահ՝ վշտից» բժշկի ախտորոշումը տարածված էր ու հարցեր չէր առաջացնում։ Մեր ժամանակներում բոլորը մոռացել են, որ ծանր վիշտը կարող է սպանել կարճ ժամկետում։ Տխրությունն ու ուրախությունը մեր կյանքի անքակտելի մասն են։ Սակայն խորը, չարտահայտված, սրտակեղեք վիշտն աստիճանաբար դառնում է մեր կյանքում գլխավորը՝ ստիպելով մտածել դրա պատճառների մասին ու միայն դրանով «շնչել»։ Այդ իրավիճակը հանգեցնում է ե՛ւ տվյալ մարդու, ե՛ւ նրա մտերիմների թոքերի ախտահարմանը։ Պատահական չէ, որ տխրությունը մահացու մեղքերից է համարվում։

Լիարժեք կյանքով ապրելու համար անհրաժեշտ է բաց թողնել վշտի պատճառը։ Դրա դեմ լավագույն միջոցներից մեկը հմայությունն է։

Զայրույթը՝ պայթուցիկ սարք

Նկատե՞լ եք, որ բուռն վեճի կամ զսպված, սակայն ներսում եռացող զայրույթի դեպքում աջ կողմը մի փոքր թմրում է, ստամոքսը՝ սեղմվում, իսկ լեզվի շրջանում զգալի է դառը համը։ Պատճառն այն է, որ զայրույթը, ինչպես պայթուցիկ սարք, մասերի է բաժանում չակրայի էներգիան, որը պատասխանատու է կամքի եւ հանգստության համար։ Պայթյունից հետո զայրույթի կործանարար էներգիան ծանրանում է եւ պատում բերանի խոռոչը։ Դա վաղ թե ուշ լյարդի ախտահարման է հանգեցնում։

Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ազատվել զայրույթից եւ ներքին ներդաշնակություն ձեռք բերել։

Նախանձը կսպանի սերն ու ուրախությունը

Նախանձելով այլոց հաջողություններին կամ ուրախություններին՝ մենք մտածում ենք. «Բախտը բերեց։ Երանի ինձ հետ էլ այդպես պատահեր»։ Ցավոք, քչերը գիտեն, որ Տիեզերքը չի սահմանափակում նման հուզական ուղերձը։ Եվ բարօրության փոխարեն նախանձողն իր ուսերին է վերցնում տվյալ մարդու բոլոր խնդիրները, հիվանդություններն ու դժբախտությունները։ Հսկայական բացասական էներգիան բազմաթիվ ֆիզիկական հիվանդությունների պատճառ է դառնում։ Առաջինը տուժում են լյարդն ու երիկամները։

Զուր արցունքները դժբախտություն են բերում

Արցունքներն օգնում են դուրս հանել մեր մեջ կուտակված հույզերը։ Բայց ուժեղ միջոցը լավ է բացառիկ դեպքերում։ Եթե ամեն դատարկ առիթով արցունքներ թափել, կարող ենք սրտային հիվանդություններ ձեռք բերել։ Դրանից խուսափելու համար պետք է սովորենք հաճախ ծիծաղել։

Վախը քաշում է կենսական ուժերը

Անհայտ ապագայից կամ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից վախը կաթավածահար է անում էներգետիկ պաշտպանությունը՝ մեզ ավելի խոցելի դարձնելով։ Կամքի ու պաշտպանության համար պատասխանատու չակրան սկսում է սխալ աշխատել, քանի որ պահում է էներգիան՝ դրան ազատ հոսել թույլ տալու փոխարեն։ Վաղ թե ուշ դա հանգեցնում է չակրայի՝ ծանր էներգիայով լցվելուն։ Ֆիզիկապես դա կարող է շաքարախտի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների հանգեցնել եւ ստամոքսի խոցի պատճառ դառնալ։

Չափազանց ուրախությունը երջանկության չի հանգեցնի

Հայտնի է, որ դրական էներգիան միշտ էլ լավ է։ Սակայն «Սիրտս երջանկությունից կծկվում է», «Ուրախությունը նետի նման սիրտս մտավ» այս եւ նման արտահայտությունները ծանոթ են բոլորին։ Ինչ-որ մի իրադարձության հետեւանքով բուռն ուրախությունից հետո քեզ դատարկված ես զգում։ Բժիշկներն ապացուցել են, որ չափազանց հույզերը հանգեցնում են սրտային հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի։ Երբ մենք բուռն արտահայտում ենք մեր հույզերը, դրանց համար պատասխանատու սրտային չակրան չի կարողանում հաղթահարել էներգիայի հոսքը՝ դուրս մղելով նաեւ կենսական կարեւորության էներգիան։ Դա էլ հանգեցնում է սրտի հիվանդությունների։

Կենսափորձն ու հոգեւոր ուսուցիչները եւս հույզերի հավասարության կոչ են անում։ Դա լավագույն կերպով արտահատված է Սողոմոն թագավոի մատանու առասպելում։ «Ամեն ինչ անցնում է։ Դա եւս կանցնի»,-փորագրված էր մատանու վրա։ Այս արտահայտությունն իսկապես հարմար է ցանկացած դրության համար՝ չէ՞ որ իսկապես հավերժական ու անփոփոխ ոչինչ չկա։

Երեխաների նկատմամբ չափազանց հոգատարությունը ծնողներին գերեզման կհասցնի

Երեխաները լույս աշխարհ են գալիս, ճիշտ է, անօգնական, սակայն, ինքնուրույն անհատներ՝ իրենց սեփական ճակատագրով։ Եթե ծնողները ինքնուրույն դառնալու ճանապարհին նրանց մասին չափից շատ հոգ են տանում, ապա կենսական ուժերը լքում են տվյալ ծնողին։ Դա կարող է հանգեցնել քաղցկեղածին հիվանդությունների։

 

style.news.am