ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարությունը մեծ թափով շարունակվում է:

Աշխատանքներն անգամ ձմռանը չեն դադարել, գեղեցիկ ու գույնզգույն երեսպատմամբ նոր թաղամասի ուրվագիծը յուրաքանչյուր օր ավելի տեսանելի է դառնում:

Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ այցելել է նորակառույց ավանի շինհրապարակ, հետևել աշխատանքներին և մասնագետներին հանձնարարել առավել մեծ ուշադրություն դարձնել շենքերի սեյսմակայունությանը:

Այնտեղ է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը: