Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով՝ փոխելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը՝ Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով:
Դոնալդ Տուսկը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:
«Իրական մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա:
Եվրոպական խորհրդի նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս: