Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին լուսանկարել են գերմանական Բադեն-Բադենի լողավազաններից մեկի մոտ։ Լուսանկարում, որը հրապարակվել է ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից, նախկին նախագահը դեղին լողազգեստով է։
Պետք է հիշել, որ Բադեն Բադենը նախկինում մի քանի անգամ դարձել է Սերժ Սարգսյանի հանգստավայրը։ «Հայաստանի նախկին նախագահը և նախկին վարչապետը մեծ սիրով էին այցելում հատկապես տեղի կազինոները»,- գրել է օգտատերը։