«Հուլիսի 8-ից, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է, Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակն էապես աճել է»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց  Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: 

Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները: Միայն «Արմենիա» ավիաընկերությունը շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ: Միաժամանակ, ռուսական ավիաընկերություններն են ավելացրել չվերթների քանկը և ոչ միայն Մոսկվայի ուղղությամբ: 

«Դրա համար ես շատ կուզեի, որ մեր կլասիկ պատգամավորը, որ մտնում ա լայվ, մինչև լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ: Երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում, և կարայիք իրեն տեղեկացնել, թե ինչ քայլեր էինք անելու ու ինչ արդյունքի դա կբերեր»,- ասաց Ռևազյանը՝ նկատի ունենալով պատգամավոր Էդմոն Մարուքյանին: