ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին:
Այն հարցին, թե Զախարովան Հայաստանը հավանե՞լ է, նա հիեցրել է Ֆեյսբուքում կատարած իր վերջին գրառումը այն մասին, որ Հայաստանում ամեն տեղ այցելելիս պետք է յուրաքանչյուր վայրի համար նվազագույնը 1 ժամ հատկացնել, քանի որ տեղի հյուրընկալությունը սահմաններ չունի:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրեն հիացրել է այն փաստը, որ հայերը շատ դրական մարդիկ են բնավորությամբ: Հայերի համար պատմության, սեփական մշակույթի և ազգային արժանապատվության հարցերը շատ կարևոր են, իրենց ազգային հպարտությունն է այդ ամենը: