Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստի ժամանակ իր ելույթում Տավարացյանը հարց բարձրացրեց՝ եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, որտե՞ղ պետք է ինքը երդվեր․

«Հայտարարում են՝ ոնց կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվել, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է։ Նախ տեղն ազատ է. դա Վճռաբեկ դատարանի տեղն է, երկրորդն էլ, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նախշուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր։ Պատերի տա՞կ պիտի երդվեի»,- ասաց Տավարացյանը։

Տեսանյութը՝ azatutyun.am