ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դատախազությունը հանել է դերասան Քեյվին Սփեյսիի վրա եղած բոլոր մեղադրանքները կապված սեքսուալ բռնությունների հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Մեղադրանքները հանվել են՝ «բողոքողի ոչ բավարար վկայությունների» հիմնավորումով։ Առաջին անգամ Սփեյսիին սեքսուալ բռնությունների մեջ մեղադրել էր դերասան Էնթոնի Ռեպը, ով, ըստ իր խոսքերի, դերասանի կողմից սեքսուալ բռնության ենթարկվել էր, երբ դեռ 14 տարեկան էր եղել։ Նրան միացել են «Խաղաքարտե տնակից» որոշ գործընկերներ՝ ընդհանուր առմամբ 30 հոգի։ Սակայն դատարան է հասել միայն մեկ գործ, որի տուժող կողմը բռնության ժամանակ եղել է 18 տարեկան։ Վերջինս էլ հետ է կանչել իր հայցը։