Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան  էջում  գրել  է.

«ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ

Տեղեկացնում եմ, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:

change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] (https://www.change.org/about/community-guidelines ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը` ըստ տարիքի, գույնի, ազգության, ազգային ծագման, ռասայականության, կրոնի, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ, բժշկական վիճակի կամ վետերանների կարգավիճակի: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:

Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր, և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ  Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:

ՈՒ այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները:

#Ոչ_ստամբուլյան_կոնվենցիային»: