Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 19-ին, շարունակվում է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը։

Հարցի քննությունը մեկնարկել էր երեկ՝ հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամներին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

Նշենք, որ նիստը հրավիրել է ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ: