ուլիսի 20-ը բոլորի կողմից սիրելի Տորթի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2011 թ-ից:

Տոնի նախաձեռնողը «Սիրո Թագավորության միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։

Տարեցտարի այս օրը հավաքվելու և տորթով թեյ խմելու ավանդույթը սկսեց տարածում ստանալ նաև այլ երկրներում:

Ամեն տարի այդ տոնն ունենում է թեմատիկա: Օրինակ՝ մի տարի այն նվիրված է եղել տիեզերքին, մեկ այլ տարի՝ մոլորակների շքերթին, իսկ այս տարի տոնը նվիրվել է ժամանակին:

Ոչ ոք ստույգ չգիտի, թե երբ է պատրատսվել առաջին տորթը: Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջին անգամ այն պատրաստվել է 4 հազար տարի առաջ:

Տոնի կազմակերպիչները ցանկանում են հասնել նրան, որ այս օրը սկսեն նշել բոլոր երկրներում:

Տորթ սիրում են գրեթե բոլորը. այն կարելի է պատրաստել տարբեր համերի, գույների և ձևերի: