Մոտ 5 հազար մարդ մասնակցել է Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած զանգվածային մարզանքին:

Մասնակիցների այս քանակը փառատոնը դարձնում է ամենազանգվածայինը պատմության մեջ: Հնարավոր է, որ այն նույնիսկ կներառվի Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Life.ru-ն:

Նախորդ ռեկորդը եղել է Կարմիր հրապարակում երկու տարի առաջ: 2017 թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցած բռնցքամարտի մարզանքին մասնակցել է մոտ 3 հազար մարդ: