Կանադայի ոստիկանությունը ուղիղ հեռարձակում է իրականացրել երիտասարդ զույգի սպանության գործով՝ զեկուցողի վրա պատահմամբ «կատվի ֆիլտր» դնելով, հաղորդում է Daily Hive-ը։

Հուլիսի 19-ին թագավորական ոստիկանության ներկայացուցիչ սերժանտ Ժանել Շոյեն գործի առթիվ մեկնաբանություններ է տվել։ Նա խնդրել է բոլորին դիմել իրենց, ովքեր տեսել են սպանված զույգի ֆուրգոնը։

Facebook-ով հեռարձակման ժամանակ Շոյեի գլխին կատվի ականջներ են հայտնվել, ինչպես նաև կատվի քիթ և բեղեր։ Կանադայի ոստիկանությունը նկատել է ֆիլտրը և եթերը վերաթողարկել առանց դրա։

Սերժանտը ներողություն է խնդրել միջադեպի համար։