2017-ին գինեկոլոգի մոտ այցը Շոտլանդիայի 61-ամյա բնակչուհի Մարիայի համար իսկական ողբերգություն դարձավ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ հետազոտության ժամանակ բժիշկը պատահաբար վնասել էր նրա նյարդը, ինչի հետեւանքով նրա մոտ մշտական գենիտալային գրգռման խանգարում էր զարգացել (PGAD):

Դրա պատճառով կինը կարող է անվերահսկելի օրգազմներ զգալ, եթե օրինակ, վերելակում է կամ մեքենայում: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց օրգազմ է առաջացնում նաեւ երաժշտությունը (մասնավորապես ջութակի նվագը): Մարիայի խոստովանությամբ՝ մի անգամ նա Շնայա Թվեյնի համերգին օրգազմների շարք է զգացել:

Նրա վիճակը շփոթության մեջ է գցել բժիշկներին. նրանց խոստովանությաբ, նրանք ի վիճակի չեն նրան բուժել: Մարիան նշում է, որ ոչ մի սեքսուալ բան չի տեսնում PGAD-ում: Ընդհակառակը՝ մշտական գրգռվածության պատճառով նրա կյանքն իսկական մղձավանջի է վերածվել:

Նախանշանների թեթեւացման համար կնոջը տարբեր գելեր են նշանակել, ֆիզիոթերապիա եւ անգամ ստերոիդների ներարկումներ հենց ծլիկի մեջ:

Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) հերքում է գինելոկոգի առնչությունը Մարիայի մոտ PGAD-ի զարգացմանը:

Նրան մերժել են արտասահմանցի մասնագետների մոտ բուժման վճարման հարցում:

Մարիան վրդովված է դրանից, մատնանաշելով դեպքերը, երբ PGAD-ը կանանց ինքնասպանության է հասցրել:

«Դա ծիծաղելի չէ: Դա քայքայում է ամուսնությունները», - նշում է նա:

Կնոջ պատմությանը արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:

Այպսիսով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնը հույս է հայտնել, որ Մարիայի արդյունավետ բուժման ծրագիրն ի վերջո կմշակվի:

PGAD-ի հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն մի շարք փորձագետների գնահատմամբ, այդ խանգարումից տառապում է աշխարհում կանանց ընդամենը 1 տոկոսը:

 NEWS.am Medicine