Երևանի Կենդանաբանական այգին ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

«Առջևում է ամռան ամենաուրախ ու գունեղ տոնը՝ Վարդավառը:

Սիրելինե՛ր, ձեր օրն անմոռանալի դարձնելու համար եկեք Երևանի կենդանաբանական այգի՝ նշելու ամռան տապին հովացնող Վարդավառի տոնը:

Առավոտյան ժամը 10:00-ից սպասվում են պղպջակ շոու, մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ խաղեր, հետաքրքիր անակնկալներ, վիճակահանություններ, տոնական նվերներ, ինչպես նաև թեմատիկ ցուցադրական կերակրումներ, շատրվանի գործարկում և իհարկե ՋՐՈՑԻԻԻ՜:

Մինչև 16 տարեկանների մուտքը կլինի անվճար, սիրով կսպասենք բոլորին՝ տոնական օրն ավելի գունաշատ դարձնելու»