Հայոց ցեղասպանության մասին պատմող Intent to Destroy («Ոչնչացնելու մտադրություն») ֆիլմը նոմինացվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում, հայտնել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Ֆիլմի ռեժիսորը Ջո Բերլինգերն է, որը հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով, նա նաև «Էմմի» մրցանակակիր է: