ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման՝ 2011 թվականին վերացված պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել Է վերջին երկու տարվա ընթացքում: Հուլիսի 31-ին այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Թերթի աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնում կարծում են, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել Է ինչ-որ մի գործողության արդյունքում:
Դրանում ինչ-որ դեր Է խաղացել ԱՄՆ-ի հետախուզությունը: Գործողությունն իրականացվել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, թե հատկապես երբ, չի ճշտվում:
Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած սղագրության համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը հուլիսի 31-ին հրաժարվել Է հաստատել, թե ճիշտ Է արդյոք Համազա բեն Լադենի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը:
Համզա բեն Լադենն ավելի վաղ ներկայացվել Է քարոզչական մի քանի տեսագրություններում, որոնք տարածում Էր «Ալ Քաիդան»: ԱՄՆ-ի իշխանությունները ենթադրում են, որ Համզա բեն Լադենին պատրաստում Էին դառնալու խմբավորման պարագլուխներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: