ԱՄՆ-ում հրազենային վնասվածքից մի կին է մահացել այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցը փորձել է կրակել դեպի իր կողմը վազող շանը:
Ոստիկանն արձագանքում էր Տեխասի Արլինգթոն քաղաքում գտնվող կնոջ զանգին:
Կինը 30-ամյա Մարգարիտա Բրուքսն էր: Վերջինս ստացած վնասվածքի պատճառով հիվանդանոցում մահացել է:
Ոստիկաններն այն որակել են որպես ողբերգություն: Կատարվում է նախաքննություն: