Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 4-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 8-ին՝ առանց տեղումների եղանակ»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այսօր ցերեկը սպասվում է 32-34, գիշերը՝ 20-22 աստիճան տաքություն:

Առանց տեղումների եղանակը կպահպանվի ևս մի քանի օր, իսկ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։