43-ամյա լուսանկարիչ Ժեյն Ջեյմսին հաջողվել է լուսանկարել անհավանական օպտիկական խաբկանք:
Տանզանիայի Նգորոնգորո արգելանոցում սաֆարի-շրջայցի ժամանակ նա նկատել է երկու զեբրա` միմյանց կիպ սեղմված:
«Դրանք առաջին զեբրաներն էին, որ այդ օրը տեսանք: Մենք կանգնեցինք, որպեսզի հետևենք նրանց: Նրանք շատ մոտ էին կանգնած իրար և մեկը մյուսին հրում էին: Այդ պատճառով էլ ես հույս ունեի ինչ-որ անսովոր կադր ֆիքսել»,- նշել է լուսանկարիչը Daily Mail-ի հետ հարցազրույցում:
Ի վերջո Ջեյմսի համբերությունը պարգևատրվել է. նրան հաջողվել է լուսանկարել «երկգլխանի» զեբրայի:
Կադրում օպտիկական խաբկանքը առաջանում է իրար կողքի կանգնած զեբրաների գծերի համընկման շնորհիվ: