Ավելի քան 1000 ձեռներեցի մասնակցությամբ անցած և մեկ շաբաթ տևած «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ն օգոստոսի 3-ին ամփոփել է արդյունքները։
Ինչպես տեղեկացրին «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի մամուլի ծառայությունից, փակման միջոցառմանը մասնակիցներն ստացել են մրցանակներ, որոնց ընդհանուր արժեքը հասավ 100,000 ԱՄՆ դոլարի։
Ստարտափները բաժանված էին խմբերի՝ կախված զարգացման աստիճանից և գործունեության ոլորտից։ «Ներդրումային համաձայնությունների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։
Starter մրցույթում մրցում էին գաղափարի փուլում գտնվող ստարտափները, որոնք դեռ շուկայում չեն և չեն ստացել ներդրումներ։ Այդտեղ հաղթող ճանաչվեցին՝
1-ին հորիզոնական ՝ Thermoscan - 5,000 ԱՄՆ դոլար- Ծրագիրը հատուկ ջերմային ընկալիչների միջոցով և արհետական բանականությամբ աշխատող դետեկտորներով կանխորոշելու է կրծքագեղձի քաղցկեղը։
2-րդ հորիզոնական - 3,000 ԱՄՆ դոլար – CowNet- Այն հնարավորություն է տալիս ֆերմերին ամեն պահի ստանալ ինֆորմացիա կենդանու առողջության և պրոդուկտիվության մասին։ Հավաքված ինֆորմացիան հասանելի է ֆերմերներին հատուկ հեռախոսային հավելվածի միջոցով։
3-րդ հորիզոնական - 2,000 ԱՄՆ դոլար - Xpressbook – Այն ծրագիր է այն բիզնեսների համար, որոնք կատարում են շատ գործարքներ։ Ծրագիրն ունի իր մեջ ինտեգրված հարկերը մեխանիզացնող հնարավորություն։
Booster-ում մրցում էին այն ստարտափները, որոնք արդեն ունեն ներդրումներ և գործում են շուկայում կամ շուտով մուտք կգործեն։
1-ին հորիզոնական՝ Soraytec - 5,000 ԱՄՆ դոլար – հիմնադրված 2014 թ․-ին, նպատակը հոսանքի ուժը չափող սարք ունենալն է։ Սարքը կարողանում է չափել միջին և բարձր հոսանքի ուժը։
2-րդ հորիզոնական՝ ForgeFiction - 3,000 ԱՄՆ դոլար – ստեղծում է հետաքրքիր կոնտենտ՝ թույլ տալով բոլոր հետաքրքրվողներին գրել պատմություններ և առաջարկել նոր տարբերակներ։
3-րդ հորիզոնական՝ 2,000 ԱՄՆ դոլար - RetentionForce – հաղորդակցության բարելավման և հաճախորդների հետ կապը բարելավելու նպատակով ստեղծած չաթբոտ է։
Բոլոր ոլորտային մրցույթների հաղթողները ստացան 1,500 ԱՄՆ դոլար մրցանակ։ Եվս 30,000 ԱՄՆ դոլարի հատուկ մրցանակներ հանձնվեցին ստարտափներին։ Ծրագրավորողների համար նախատեսված Firecode Marathon-ի մրցանակային ֆոնդը հասավ 20,000 ԱՄՆ դոլարի։
Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը՝ Սևանում։ Նպատակը ստարտափների և ներդրողների համար համագործակցության հարթակ ստեղծելն է և նորարարությունը մարդկայնացնելը»,- նշված է հաղորդագրության մեջ։