Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի բացման արարողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:
Ավանդույթի համաձայն, այն վարում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:
Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ:
Տեսանյութը՝ 24news.am-ի