Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 8-ին՝ ժամը 09:00-18:00-ը, բեռնատարների համար փակ է լինելու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ճանապարհի փակ լինելը պայմանավորված է կատարվող շինարարական աշխատանքներով: