Եգիպտոսում դատական գործընթաց են սկսվել պարուհի Սոֆինար Գրիգորյանի դեմ (հայտնի է Sofinaz կեղծանվամբ): Նրան մեղադրվում են անբարոյականության տարածման մեջ։
Բրիտանական Daily Mail պարբերականի փոխանցմամբ ՝ մեղադրանքների պատճառը երկրի հյուսիսային լողափերից մեկում պարելն էր: Պորտապարի կատարման ընթացքում Սոֆարին միացել էր մի աղջկա, որի հետ պարուհին մի քանի շարժում էր կատարել։
Սոֆինար Գրիգորյանի պարի տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Եգիպտոսի ցենզուրայի խորհուրդը մեղադրեց նրան գայթակղության դրդելու մեջ: Որպես արդարացում Սոֆինարը հայտարարել է, որ պահել է էթիկայի բոլոր նորմերը, երբեք մերկ չի պարել, իսկ բեմի վրա մյուս աղջկա պահվածքի համար չի կարող պատասխանատվություն կրել:
Նշվում է, որ մեղադրանք հարուցելու դեպքում Սոֆինարին սպասվում է 3 տարվա ազատազրկում և արտաքսում: 2015 թվականին նա դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման և 15 հազար եգիպտական ֆունտ տուգանքի այն բանի համար, որ ներկայացման ժամանակ կրել է Եգիպտոսի դրոշը հիշեցնող հագուստ: