ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղյակ է Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդրին և փորձում է դեպքի հետ կապված ճշտումներ անել: Այս մասին տեղեկացրին կոմիտեից:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր է տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:

«Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են:

«Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասացին տուրիստական գործակալությունից: