Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջիկ, որը Բելգիայի թագավորության քաղաքացի է եղել:

SHANTNEWS.am-ին բուժհաստատությունից տեղեկացրին, որ երեխայի մարմնի 5 տոկոսը եռման հեղուկից այրվածքներ է ստացել: Հայտնեցին, որ երեխան չի մնացել հիվանդանոցում, նրան վիրակապել են և ճանապարհել տուն:

Հայտնի է, որ երեխան ու մայրը, մինչև երկրից մեկնելը, նստել են օդանավակայանի սրճարաններից մեկում և այնտեղ մատուցողի անփութության պատճառով տաք թեյը լցվել է երեխայի վրա: