Չինաստանի Գուանդունի նահանգի Ցինյուան քաղաքում անվախ շունը փրկել Է մեկ ուրիշ շան: Տեսանյութը, որը նկարահանել են ականատեսները, հրապարակել Է Newsflare կայքը:

 

Ոչ մեծ շնիկը մնացել Էր նավակի մեջ, որը գետի հոսընթացով շարժվում Էր ափից մի երկու մետր հեռավորությամբ: Նա վախենում Էր ջրի մեջ ցատկել, անհանգիստ վնգստում Էր ու հաչում: Օգնության Է գալիս ռոտվեյլերը, որը լողալով մոտենում Է նավակին եւ այն քարշակում դեպի ափ: