Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիա պաշտպանություն» նախաձեռնության «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխությունը։ 

 

Միջոցառման ընթացքում երեք հավակնորդներից՝ Արաքս Մամուլյան, Նարեկ Կիրակոսյան, Վահե Մակարյան, որպես տարվա «Լավագույն լրագրող» անվանակարգին արժանացավ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը։

Վահեն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, ապա ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս մրցանակն իր համար պարտավորեցնող է․ «Ավելի պարտավորված կզգամ, որպեսզի թույլ չտամ որեւէ մեկն ասի՝ իզուր էր։ Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր գնահատել են իմ աշխատանքը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։