ԱՄՆ Օհայո նահանգում դպրոցականը պատահաբար նախապատմական կենդանու ատամ է հայտնաբերել, հաղորդում է News 5 Cleveland-ը:

Ծնողների հետ միասին 12-ամյա Ջեքսոն Հեփները հանգստի է մեկնել Հոլմս շրջան: Այնտեղ տղան զբոսնել է գետակի մոտ և դրա վտակում հսկայական ատամ է գտել: Դպրոցականի ծնողները գտածոն ուղարկել են Կոլումբուսի հնագիտական թանգարան:

Հաղորդվում է, որ մասնագետները հայտնել են, որ գտածոն հազարամյա ատամ է, որը պատկանել է մամոնտի կամ մաստոդոնի:

Տղան նաև նամակ է ուղարկել, որտեղ մասնագետներին խնդրել է հնարավորինս շուտ վերադարձնել ատամը՝ ընկերներին ցույց տալու համար: