Հիրոսիմայի համալսարանի ճապոնացի գենետիկները սովորել են քրոմոսոմների հավաքածուն համատեղել այնպես, որ կարողանան որոշել ապագա էակի սեռը, գրում է Plos One-ը: Նոր մեթոդը նրանք դեռևս փորձարկել են մկների վրա, բայց հավատացնում են, որ տեսականորեն նույն սկզբունքն է գործում նաև մարդկանց դեպքում:
Մարդու քրոմոսոմների հավաքածուն ունի հետևյալ տեսքը. XY՝ տղամարդկանց և XX՝ կանանց համար: Այսպիսով, գիտնականները պարզել են, որ հատուկ նյութի օգնությամբ հնարավոր է դանդաղեցնել X քրոմոսոմով սպերմատազոիդը և դրանով իսկ ազատել Y-սերմնահեղուկի ճանապարհը: Միևնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ մանիպուլյացիան երկուսի կենսունակության վրա էլ չի ազդում:
Հետազոտողները այդ նյութով մշակել են կրծողների սերմնահեղուկը, ինչից հետո X-սպերմատազոիդներն ավելի դանդաղ են դարձել Y-ից, ինչը նրանց թույլ է տվել դրանք առանձնացնել միմյանցից և օգտագործել արհեստական բեղմնավորման ժամանակ՝ ըստ հայեցողության: Փորձի ընթացքում ստացվել է այնպես, ինչպես որ գիտնականներն էին ակնկալում. ավելի դանդաղ X-քրոմոսոմներից 81%-ի դեպքում ստացվել են էգեր, իսկ ավելի ակտիվ Y-ից 90 % էմբրիոնները եղել են արական:
Այնուամենայնիվ, դեռ պետք է պարզել, թե արդյոք այս նյութը կգործի մարդու սերմնահեղուկի վրա, քանի որ դրա համար այն պետք է ունենա հատուկ ռեցեպտորներ: Եթե դրանք գտնեն, երեխայի սեռի ընտրությունը կդառնա ավելի հեշտ և էժան: