Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երեւանի մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված եւ մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել