Կանադական Քվեբեկի բնակչուհին ընկել է 1,5 կմ բարձրությունից և ողջ է մնացել: Այդ մասին հայտնում է CNN- ը:

Կինը զբաղվել է անկարգելով թռիչքներով: Թռիչքներից մեկի ժամանակ անկարգելը չի բացվել, չի հաջողվել բացել նաև պահուստային անկարգելը։

Կինը ընկել է անտառային տարածքում, նրան ամիջապես հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ կոտրվածքներով, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։