Խոզի սիրտը կարող են սկսել փոխպատվաստել մարդկանց մոտակա երեք տարիների ընթացքում՝ ասում է Մեծ Բրիտանիայից փոխպատվաստման վիրաբույժ Թերենս Ինգլիշը: Նա նաև նշել է, որ 2019 թվականին կկատարվի խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը մարդուն: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Ըստ Ինգլիշի՝ եթե կենդանու երիկամի փոխպատվաստման արդյունքը բավարար լինի, ապա շուտով հնարավոր կլինի սրտի փոխպատվաստում: Դա կօգնի բավարարելու դոնոր օրգանների աճող պահանջարկը: Մեծ Բրիտանիայում մոտ 300 մարդ գտնվում է սրտի փոխպատվաստման սպասման ցուցակում, ուստի հետազոտողները փնտրում են օրգանների նոր աղբյուրներ: Խոզերի օրգանները իրենց չափերով համարվում են լավագույն այլընտրանք:
Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ կարծում են, որ նման պրակտիկան անընդունելի ռիսկ է պարունակում և չպետք է փորձարկվի մարդկանց վրա: