Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը կարող է ամենամեծ դրամարկղային հասույթը բերել ռեժիսորին, գրում է Hollywood Reporter-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, այս պահին ֆիլմն արդեն հավաքել է 180.2 միլիոն դոլար, սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ վերջնարդյունքում ֆիլմն ի վերջո կվաստակի 375 միլիոն դոլարից մինչև 400 միլիոն դոլար:

Վերլուծաբան Պոլ Դերգարաբեդիանի կարծիքով, այս ֆիլմը Տարանտինոյի բոլոր գործերից ամենահետաքրքիրն է և արդեն համաշխարհային մասշտաբի հիթ է դարձել: