Ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը և դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը: Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

 

Ավելի վաղ հատնել էինք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում: