Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Ծաղկալանջ և Արաքս գյուղերում ապօրինի աճեցված թմրամիջոցներ են հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գործողություններն իրականացվել են «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում:
Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով' Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկի հողամասում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 10 բույս: Նույն օրը ոստիկանները զննություն են իրականացրել նաև Արաքս գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերել են ապօրինի աճեցված նաև ընդհանուր մոտ 750 գրամ քաշով չորացված կանեփի բույսեր: Հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են: Բաժին ներկայացված տանտերերը հայտնել են, որ հայտնաբերված կանեփի բույսերն իրենցն է, մշակել են անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են: