Ինդոնեզիայում տղամարդը  ամուսնացել է միանգամից երկու կնոջ հետ՝ նրանց չնեղացնելու համար

Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում: Տեսանյութում փեսան նստած է իր երկու ընտրյալների հետ և երկմտանքով ընթերցում  է երդումը: 

Ինդոնեզիայի համար բազմակնությունը բավականին բնորոշ երևույթ է, չնայած վերջերս, Եվրոպայի ազդեցության պատճառով, այն սկսել է լայնորեն դատապարտվել: Բայց մեր պատմության հերոսը երկու կնոջ հետ ամուսնանալու համար բավականին լուրջ պատճառ ուներ․

«Նրանք երկուսն էլ տառապում էին  անորոշությունից և ես պարզապես չէի կարող հանդուրժել: Հետևաբար, ես որոշեցի ամուսնանալ երկուսի հետ»,- նշել է երիտասարդը։