ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհութը լքում է իր պաշտոնը: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր:
Ըստ աղբյուրների՝ Վեսթերհութը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից օգոստոսի 29-ին: Նրան աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է նախագահը, երբ իմացել է, որ իր սիրելի օգնականը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Նյու Ջերսիում Թրամփերի ընտանիքի արձակուրդի վերաբերյալ մանրամասներով: