ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Վեսփորտ քաղաքի բնակիչը համացանցում հռչակվել Է ձեռքի երկար բթամատի շնորհիվ: Այդ մասին հաղորդել Է Metro-ն:

20-ամյա Ջեյքոբ Փինան TikTok հարթակում հրապարակել Է տեսանյութ, որտեղ ցուցադրել Է իր աջ ձեռքի 13-սանտիմետրանոց բթամատը, որն անհամաչափ մեծ Է դաստակի համեմետությամբ: Տեսագրությունն արագորեն դարձել Է վիրուսային եւ հավաքել ավելի քան երկու միլիոն դիտում: Նրա Էջին բաժանորդագրվել են Համացանցի տասնյակ հազարավոր օգտատերեր: