Սեպտեմբերի 1-ի առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոց՝ շնորհավորելու գիտելիքի եւ դպրության օրը։
«Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։