Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր' սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը:

«Իմ այցը Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, եւ առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Քիչ առաջ մենք սեպտեմբերի 1-յան արարողություն իրականացրեցինք: Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,-ասաց նա: