Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին: