Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք պարբերաբար կիսվում են սիրառատ լուսանկարներով։

Instagram-յան էջում Աննան նոր լուսանկար է տեղադրել։ Զույգը դասական կերպարում է։ Աննան, ինչպես միշտ, ոճային հագուստ է կրում։ Նա վառ վարդագույն զգեստ է ընտրել, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների ու ոճային պայուսակի հետ։ Նա խոշոր ականջօղեր է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ արել։ «Այսքան նուրբ ու ներդաշնակ»,- գրել է օգտատերերից մեկը։