Հայաստանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին հյուսիս-արևմտյան' 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալները հետևյալն են՝

Օդի առավելագույն ջերմաստիճան' 38.50C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան' 10.70C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան' 23.80C