Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները արդարադատություն կիրականացնեն և չեն ենթարկվի ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում։ Այս մասյին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հայտարարությամբ»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր կայանալու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։