ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրում է.
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին' Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին: Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ' հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ:
Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին և մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ:
Հուսամ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»: