Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին.
«Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը:
«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն վաղուց է աջակցում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին:
Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի համախմբել գործընկերների ջանքերը' նպատակ ունենալով ավելի ամրապնդել առևտրային փոխգործակցությունը և կդառնա ևս մեկ քայլ դեպի ավելի նեղ համագործակցությունը երկու երկրների գործնական շրջանակների համար»: